Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
04.10.2019 | 00:02
Տե՛ր, նե­ղու­թյան մեջ հի­շե­ցինք քեզ, ո­րով­հետև քո տված փոքր նե­ղու­թյու­նը խրատ է մեզ հա­մար։ Ինչ­պես որ եր­կուն­քի մեջ գտն­վո­ղը, որ մոտ է ծնն­դա­բե­րե­լու, ճչում է իր ցա­վե­րից, այդ­պես ե­ղանք նաև մենք քո եր­կյու­ղից, Տե՛ր, մենք, որ քո սի­րե­լին ենք. հղիա­ցանք, եր­կուն­քով բռն­վե­ցինք, ծնե­ցինք ու երկ­րի վրա ստեղ­ծե­ցինք փր­կու­թյան քո ո­գին։ Այլևս մենք չենք կոր­ծան­վի, կկոր­ծան­վեն աշ­խար­հի բնա­կիչ­նե­րը։ Պի­տի հառ­նեն ու կանգ­նեն մե­ռած­նե­րը, ո­րոնք գե­րեզ­ման­նե­րում են, և ու­րա­խա­նա­լու են երկ­րի վրա, ո­րով­հետև այն ցո­ղը, որ քեզ­նից է, բժշ­կու­թյուն է նրանց հա­մար, իսկ ամ­բա­րիշտ­նե­րի եր­կի­րը պի­տի կոր­ծան­վի։
Ե­սա­յու մար­գա­րեու­թյու­նը 26. 16-19
Դիտվել է՝ 4269

Մեկնաբանություններ